News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները, որն առաջ է մղում մերձավորարեւելյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը, պաղեստինցիներին առաջարկել է Հորդանանի հետ կոնֆեդերացիա ստեղծել: Այս մասին հայտնել է իսրայելական հեռուստատեսության 10-րդ ալիքը՝ վկայակոչելով Իսրայելի ՀԿ-ների ներկայացուցիչներին, որոնց հետ կիրակի Ռամալլահում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշները եւ միջազգային բանակցություններում վաշինգթոնյան վարչակազմի  հատուկ ներկայացուցի Ջեյսոն Գրինբլաթը Աբասին առաջարկել են «հրաժարվել պաղեստինյան  անկախ պետության գաղափարից՝ Հորդանանի հետ կոնֆեդերացիայի օգտին»:

Մինչդեռ «Ալ Մայադին» հեռուստաալիքի տեղեկություններով՝ ի պատասխան Աբասն ասել է. «Ես պատրաստ եմ համաձայնվել, սակայն մի պայմանով, որ կոնֆեդերացիայի մի մաս լինի Իսրայելը»:

Միաժամանակ,  i24news լրատվական պորտալի տեղեկություններով՝ Հորդանանը հայտարարել է, որ կոնֆեդերացիայի հարցը «բանավեճի հարց չէ»:

Հորդանանի հետ կոնֆեդերացիայի մեջ պաղեստինյան տարածքները միավորելու գաղափարը նոր չէ, սակայն այս թեման 1993 թվականից հետո չի բարձրացվել Օսլոյում համաձայնագիրը կնքելու պահից սկսած, որն ուղղված էր պաղեստինա-իսրայելական կարգավորմանը հասնելուն եւ նախատեսում էր Արեւմտյան ափին Գազայի հատվածում Պաղեստինյան վարչակազմի ստեղծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը թույլ է տվել քրիստոնյաներին Գազայից գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը
Գազայի քրիստոնյաներին թույլատրել են գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը...
Գազայի հատվածի իսրայելական գնդակոծման ժամանակ զոհվել է 34 պաղեստինցի
34 պաղեստինցի զոհվել է իսրայելական գնդակոծումներից...
Իսրայելը ծովային շրջափակում է մտցրել Գազայի հատվածում
Ծովային շրջափակում Գազայի հատվածում...
Նեթանյահուն հայտարարել է Գազայի զինյալների դեմ հարվածները շարունակելու մասին
Իսրայելի վարչապետը շարունակելու է հարվածները...
Իսրայելը Զատկի ժամանակ շրջափակել է պաղեստինյան տարածքները
Իսրայելը ուրբաթ Զատկի տոնակատարության շրջանում Հորդանանի Արեւմտյան ափին պաղեստինյան տարածքներում եւ Գազայի հատվածում 9 օրով շրջափակման ռեժիմ է սահմանել…
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Իսրայելին պաղեստինցիների սպանության համար
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը համապատասխան բանաձեւ է ընդունել...
Ամենաշատ