News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Փետրվարի 5-ին եւ առաջիկա մի քանի օրերին Հայաստանը կշարունակվի գտնվել ցուրտ ճակատի ազդեցության գոտում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԻՆ հիդրոօթեւերութաբանական ծառայության օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով, ցուրտ օդային զանգվածներն աստիճանաբար կտեփափոխվեն Կասպից ծովի շրջան։

«Առաջիկա երեք օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Եղանակի պարզեցման հետեւանքով փետրվարի 5-ի գիշերը ջերմաստիճանը էականորեն կնվազի։ Լեռնային շրջաններում սպասվում է մինչեւ 25 աստիճան ցուրտ, նախալեռնային  շրջաններում կգրանցվի 14 աստիճան զրոյից ցածր։ Մայրաքաղաքի բարձրադիր վայրերում առաջիկա երեք օրերին օդի ջերմաստիճանը  կլինի -15 -16, ցածրադիր վայրերում՝ -11 -13 աստիճան զրոյից ցածր։ Ցերեկային  ժամերին Երեւանում սպասվում է -1 -3 աստիճան ցուրտ»,- ամփոփեց Սուրենյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ