News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ներդրումների ցուցանիշների հարցում պետք է ավելի նրբանկատ լինել եւ հետայսու քննարկման առարկա դարձնել ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակված ցուցնաիշները, որոնք վերաբերում են համախառն կուտակմանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, իր գործունեության 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Սա մի ցուցանիշ է, որն ավելի մոտ է ներդրում ասված հասկացությանը, քան որեւէ այլ ցուցանիշ, որն ընդհանուր ներդրումների մասնակի դրսեւորումներ են:

Ներդրումներին մասնակցում են երկու ուղղություններով՝ մեկը օտարերկրյա ներդրումներն են, մյուսը ներքին ռեսուրսներն են, կամ ներքին ներդրումներն են: Երբ հրապարակվում է օտարերկրյա ներդրումները, պետք է նկատի առնենք, որ խոսքը ֆինանսական հոսքերի մասին է, թե որքան ռեսուրս է ֆինանսի տեսքով մտել Հայաստան եւ որքան է դուրս եկել:

Պատկերացրեք ձեր բարեկամը Գերմանիայից ներդրում է կատարում Հայաստանում, այսինքն փող է փոխանցում եւ գործարան է կառուցում, ասենք 200 մլն դոլարի: Միաժամանակ, երկրից 280 մլն դոլար գնում է նախկին վարկային պարտավորությունների մարմանը: Երբ հրապարակվում է զուտ հոսքը, ստացվում է մինուս 80 մլն դոլար, մինչդեռ դա իրական պատկերը չի արտացոլում, որովհետեւ 200 մլն դոլարի ներդրում այստեղ չի երեւում»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, 2018-ի առաջին կիսամյակում իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների ծավալը զուտ հոսքերի ծավալը կազմել մինուս 53,1 մլն դոլար, որը պայմանավորված է վերը նշված պատտճառներով:

«Ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 81,3 մլն դոլար է: Ըստ ուղղվածության այս գումարներն ուղղվել են հիմնականում վերամշակող արդյունաբերության, առեւտուր, շինարարություն, վարչարարական եւ օժանդակ այլ հատվածներ»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ մայիսի 15-ից հետո մեծ թվով քաղաքացիներ եւ ընկերությունների ներկայացուցիչներ են դիմել նախարարություն, որոնց իրենց ցանկությունն են հայտնել ներդրումներ անել Հայաստանում: «Որոշակի ներդրումների ծավալների մասին հայտարարություններ են արել: Եթե այդ բոլոր թվերը ի մի բերենք, դրանք անցնում են մեկ մլրդ դոլարը: Բայց մենք փորձում ենք նաեւ գնահատել, թե իրատեսականը տեսանելի ժամանակահատվածում որքան կկազմեն ներդրումները: Դրանից առնվազն 240 մլն դոլարը իրատեսական է: Հիմա աշխատում ենք այդ կազմակերպությունների հետ, որպեսզի նրանք կարողանան բիզնես պլանների միջոցով փորձեն դրանք վերածել ներդրումների»,-ասաց նա:

Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները 43.5%-ով նվազել են. տնտեսագետները՝ պատճառների մասին

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ