News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Facebook սոցիալական ցանցը չափազանց լայն է մեկնաբանում «ահաբեկչություն» հասկացությունը, որը կարող է հանգեցնել կառավարության կողմից ընդդիմության հետապնդմանը։ Այս մասին հայտարարել է  ահաբեկչության դեմ պայքարի պայմաններում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերով հատուկ զեկուցող  Ֆոննուալա Նի Օլանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) կողմից տարածած հայտարարությունում նշվում է, որ Նի Օլանը նամակ է հղել Facebook–ի նախագահ Մարկ Ցուկերբերգին, որում մտահոգություն է հայտնել ընկերության կողմից «ահաբեկչություն» հասկացության չափազանց լայն մեկնաբանության եւ սոցիալական ցանցերի հասանելիության ոլորտում մարդկանց իրավունքների մոտեցումների թերություններ առնչությամբ։

Նի Օլանի կարծիքով՝ Facebook–ը բոլոր հասարակական խմբերին հավասարեցնում է ահաբեկչականին, եթե նրանց իրենց նպատակներին հասնելու համար օգտագործում են բռնությունը։

Հատուկ զեկուցողը մտահագություն է հայտնել նաեւ կապված հստակության բացակայության հետ, թե ինչ մեթոդ է կիրառում Facebook–ը, որ որոշի, թե մարդը պատկանում է այս կամ այն  խմբին։

Նի Օլանը կոչ է արել Facebook–ի փոխել «ահաբեկչության» սահմանումը եւ համապատասխանեցնել ահաբեկչության դեմ պայքարի պայմաններում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերով հատուկ զեկուցողի կողմից մշակված մեկնաբանության հետ։  

 

 


 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ