News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է նախագծերի փաթեթ, որը նախատեսում է արգելել տնտեսվարողներին, առաջին հերթին՝ սուպերմարկետներին, զբաղվել սեփական արտադրանքի կամ սեփական ներմուծված որոշ ապրանքների մանրածախ վաճառքով։

«Առեւտրի եւ ծառայությունների», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ու «Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին օրենքներում փոփոխությունները կարգելեն մեծածախ առեւտրականներին կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների մանրածախ առեւտրով զբաղվել՝ եթե դրանք ներմուծվել կամ արտադրվել են տվյալ տնտեսվարողների կողմից:

Օրինագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, որ առեւտրային ցանցերին արգելվում է տեղական արտադրողների կողմից արտադրված եւ համապատասխան ցանկում ներառված պատշաճ որակի ապրանքը չընդունելը։

Վաճառողը սպառողին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելուպայմանների վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկում առկա ապրանք(ներ) վաճառելու դեպքում՝ նշված անվանացանկը։

Մեծածախ-մանրածախ շղթայի կանոնակարգման տեսանկյունից կարեւորվում է մեծածախ վաճառողների սահմանափակումը մանրածախ շուկայում գործունեություն իրականացնելու մասով, քանի որ մեծածախ վաճառողները մանրածախ շուկայում ձեռք են բերում մրցակցային առավելություն։ Այս համատեքստում առաջնային խնդիր է սոցիալական նշանակություն ունեցող կարեւորագույն ապրանքների ներմուծմամբ (արտադրությամբ) զբաղվող տնտեսավարողների համար սահմանափակել նշված ապրանքատեսակների մասով վաճառքի իրականացումը:  

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ եւ հավասար տնտեսական մրցակցային պայմանների, ինչպես նաեւ սպառողների շահերի պաշտպանության  ապահովումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ