News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անընդունելի ենք համարում դեռ չսկսված ընտրապայքարը «հեղափոխականների» և  «հակահեղափոխականներ», «հների» և «նորերի», «սևերի» և «սպիտակների» մրցավազքի վերածելու և հասարակությունը հակամարտող կողմերի վերածելու վտանգավոր փորձերը: Այս մասին ասված է «Հայաստանի Ժողովրդավարական ազատական միության» (ՀԺԱՄ) վարչության տարածած հայտարարությունում, որում Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունը բացատրում է, թե ինչու է ինքնաբացարկ ներկայացրել ԿԸՀ:

«Սիրելի երևանցիներ,

ՀԺԱՄ կուսակցությունը Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել: ՀԺԱՄ ավագանու թեկնածուների ցանկում ընդգրկված են գործարարներ, պետական համակարգի աշխատակիցներ, կուսակցականներ:

ՀԺԱՄ կուսակցությունը վերջին անգամ մասնակցել էր 2003թ-ի ԱԺ ընտրություններին՝ ստանալով ընտրողների շուրջ 4.8% քվե, որից Երևան քաղաքում՝ մոտ 20.000 ձայն: Հետագա տարիներին ՀԺԱՄ-ը չի մասնակցել համապետական ընտրությունների, քանի որ այն վերածվել էր  հսկայածավալ ֆինանսական միջոցների մրցավազքի: Ընտրություններն ընթանում էին ոչ թե ծրագրի և գաղափարի մրցակցության հարթակում, այլ վարչական և ֆինանսական լծակների գործադրման: Նման պայմաններում ՀԺԱՄ-ը ընտրություններին մասնակցելու ո´չ ցանկություն ուներ, ո´չ  հնարավորություն:

Հայաստանում առկա նոր իրողությունը հույս էր ներշնչել, որ այսուհետ ՀՀ-ում ընտրություններն ընթանալու էին առանց վարչական լծակների կիրառման և ֆինանսական խոշոր միջոցների անհրաժեշտության: Այդմ վստահ էինք, որ կարող ենք արժանապատիվ հանդես գալ Երևանու ավագանու ընտրություններին: Սակայն պարզվեց, որ վարչական լծակներ չկիրառելու մասին հավաստիացումները ճիշտ չէին, և մեր նախնական ցանկում ընդգրկված որոշ թեկնածուների «հորդորել» էին ձեռնպահ մնալ ընտրություններին մասնակցելուց:

Նշենք, որ անընդունելի ենք համարում դեռ չսկսված ընտրապայքարը «հեղափոխականների» և  «հակահեղափոխականներ»,«հների» և «նորերի», «սևերի» և «սպիտակների» մրցավազքի վերածելու և հասարակությունը հակամարտող կողմերի վերածելու վտանգավոր փորձերը:

Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ չենք մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ  ընտրություններին և ներկայացնում ենք ինքնաբացարկ:

Բարի երթ ենք մաղթում առաջադրված մյուս կուսակցություններին և դաշինքներին, հորդորում նրանց ձեռնպահ մնալ ամեն գնով հաղթելու մոլուցքից և «մեր դեմ խաղ չկա» վտանգավոր կարգախոսից»,- ասված է ՀԺԱՄ վարչության հայտարարությունում:

«Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը չի մասնակցի ավագանու ընտրություններին. Մուկուչյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ