Թեհրանը դիմել է եվրոպական պետություններին 2015 թվականի միջուկային գործարքի ապագայի հարցով, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ): Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Բահրամ Կասեմին, հաղորդում է Tasnim-ը:
Կեսեմին հիշեցրել է ԵՄ-ի խոստումների մասին`ստեղծել վճարային համակարգեր, որոնք անկախ կլինեն Միացյալ Նահանգներից: Նա նաեւ հայտարարել է համաձայնագրի շրջանակներում այլ տնտեսական հարցերի վերաբերյալ համաձայնությունների մասին:
Իր խոսքով, Իսլամական Հանրապետությունը դեռ չի կարող բացահայտել Բրյուսելի եւ Թեհրանի միջեւ բանակցությունների մանրամասները:
Եվրամիությունը խոստացել է հակազդել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերսկսմանը: