News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 27
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի գործով դատաքննությունը, որով մեղադրյալ է անցնում Արգենտինայի սենատոր եւ նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները, կսկսվի հաջորդ տարվա փետրվարին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Դատական տեղեկատվական կենտրոնին:

«Մայրաքաղաքի թիվ 2 դաշնային քրեական դատարանը 2016 թվականի փետրվարի 26-ին նիստ է նշանակել, որով կմեկնարկի Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների, դաշնային ծրագրավորման նախկին նախարար Խուլիո դե Վիդոյի, ձեռնարկատերեր Խոսե Լոպեսի, Լասարո Բաեսի եւ այլ մեղադրյալների դեմ հարուցված գործով դատաքննությունը: Գործի շրջանակում քննվում են խախտումները, որ կատարվել են Սանտա Կրուս նահանգում Grupo Austral ընկերությունների խմբին ճանապարհային ենթակառուցվածքների շինարարության պայմանագրերը տրամադրելիս»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սա նախկին նախագահի դեմ առաջին գործն է, որով դատաքննության մեկնարկի օր է նշանակվել:

2016-ի դեկտեմբերի վերջին դատավոր Խուլիան Էրկոլինին Ֆերնանդես դե Կիրշներին, Խուլիո Միգել դե Վիդոյին եւ եւս մի քանի նախկին պաշտոնյաների, ինչպես նաեւ Բաեսին ու Լոպեսին հանցավոր համաձայնության մեղադրանք էր ներկայացրել: Էրկոլինիի կարծիքով՝ նախկին նախագահը եւ նրա կառավարության անդամները սխեմա էին ստեղծել, որը նրանց թույլ էր տվել յուրացնել բյուջեի փողերը, որոնք հատկացվել էին Սանտա Կրուս նահանգում ենթակառուցվածքների նախագծերի իրականացման համար: Այս սխեմայի շրջանակում պայմանագրերի մեծ մասը իբր ստացել էին Բաեսին պատկանող ընկերությունները:

Ֆերնանդես դե Կիրշները ներկայումս մի քանի դատական գործերի ֆիգուրանտն է: Նրան մեղադրանքներ են առաջադրվել Արգենտինայի Կենտրոնական բանկի մեքենայություններին մասնակցության եւ ահաբեկչական ակտի քննությանը խոչընդոտելու համար: Դրանից բացի, պետության նախկին ղեկավարին կասկածում են ապօրինի հարստացման եւ կոռուպցիայի մեջ: Ինքը Ֆերնանդես դե Կիրշները իրեն քաղաքական հետապնդման զոհ է համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ