News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ազգային անվտանգության ծառայությունը ոչ թե հանգիստ է, այլ չի հրապարակում իր կողմից արված բացահայտումները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրուցյում նշել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ես ի սկզբանե ասել եմ, որ ճիշտ չեմ համարում ԱԱԾ–ի հրապարակային աշխատանքը։ Սակայն, սկզբնական շրջանում, ստեղծված իրավիճակից ելնելով, հետաքրքրությունը շատ մեծ էր, և հրապարակայնությունը շատ էր: Կամաց-կամաց սովորեք, որ ես էլ ինտերվյու չեմ տալու, շատ չեմ երեւալու»,–նշեց նա:

Վանեցյանի խոսքով՝ ինքն այսուհետև բացահայտված գործերի մասին  հրապարակայնորեն հայտնելու է թույլատրելիի սահմաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ