News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Պուտինի հետ հանդիպման օրակարգը երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրն է։  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ հումանիտար համագործակցության հարցը քննարկվելու է, թե ոչ, նա պատասխանեց՝ քննարկվելու են բոլոր հարցերը։

Պատասխանելով Լավրովի հայտարարության մասին հարցին, թե ՀՀ–ում իրավիճակը շարունակում է «եռալ», Փաշինյանը կատակեց. «Դե իսկապես շոգ էր այսօր»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 8-ին կհանդիպեն Մոսկվայում: Կողմերը բարձր մակարդակի հայ-ռուսական բանակցություններ կունենան:

Սա կլինի Փաշինյանի երրորդ այցը Ռուսաստան. ավելի վաղ նա Պուտինի հետ հանդիպել էր մայիսի 14-ին Սոչիում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ապա հունիսի 13-ին՝ Մոսկվայում՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողության շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ