News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Արցախի անկախության օրը ՀՀ–ն շատ բարձր մակարդակով ներկայացված էր, այլ մեկնաբանությունները տեղին չեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մեկնաբանություններին՝ կապված այն հանգամանքի հետ, որ Արցախի անկախության օրը այնտեղ վարչապետը ներկայացված չէր։

«Արցախի անկախության օրը ՀՀ–ն շատ բարձր մակարդակով ներկայացված էր՝ ներկա էին ՀՀ նախագահը, փոխվարչապետը, նախարարներ, Անվտանգության խորհրդի քարտուղարը, իսկ այլ մեկնաբանությունները տեղին չեն»,–նշեց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ ինքն Արցախի անկախության օրվանից մեկ շաբաթ առաջ էր եղել Արցախում. «Արցախի նախագահն իր խոսքում ասաց, որ սա աննախադեպ իրավիճակ է, երբ ՀՀ գործող ղեկավարը 3 ամսվա ընթացքում 3 անգամ լինում է Ստեփանակերտում»։

Հովիկ Աբրահամյանի ներկայության հարցը, ՀՀ վարչապետի խոսքով, պետք է ուղղել Արցախի ղեկավարությանը։ «Ես չեմ որոշում, թե Ստեփանակերտի միջոցառմանը ով մասնակցի, ով՝ չէ»,–եզրափակեց նա։

Տպել
Ամենաշատ