News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ» կարեւորելով Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտի զարգացումը՝ տարիներ շարունակ իրականացրել է տարբեր ծրագրեր:

Այս անգամ Բանկի ղեկավարությունն անակնկալ մատուցեց Արթիկի թիվ 2 միջնակարգ դպրոցի երեխաներին: 

ԲԱՆԿԻ կողմից նախաձեռնված համակարգչային դասասենյակի նորոգման եւ կահավորման աշխատանքներն ավարտված են եւ դպրոցականները ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ը կդիմավորեն նոր ու հարմարավետ դասասենյակում: Երեխաները շատ ուրախ եւ ոգեւորված էին նման անակնկալից, իսկ ուսուցչական կազմը իր խորրին շնորհակալությունը հայտնեց Բանկի ղեկավարությանը՝ մաղթելով, որ նմանատիպ ծրագրերը, որոնք նպաստում են ապագա սերդի զարգացմանը եւ կրթմանը կրեն շարունակական բնույթ:

 Բանկը կարեւորում է հայ ազգի զավակների կրթվածության զարգացման մակարդակին նպաստող յուրաքանչյուր ծրագիր, քանի որ կայուն գիտելիքների եւ առաջադեմ ունակությունների շնորհիվ միայն կարելի է կերտել լուսավոր ապագա, ունենալ բարեկեցիկ կյանք, ծառայել սեփական երկրի ու ազգի շենացման հայրենանվեր գործին:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Աշխատակազմի ղեկավարը Վարչության նախագահ Արսեն Միքայելյանի անունից շնորհավորեց դպրոցականների սեպտեմբերի 1-ը՝ ցանկանալով խաղաղություն Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության երկնակամարում, որպեսզի մեր երեխաները խաղաղության ներքո սովորեն կրթվեն եւ դառնան հայ ազգի արժանի զավակներ:

Մշտապես հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ Բանկն առանձնակի ուշադրություն է դարձնում երեխաներին, քանի որ առաջին հերթին նրանց համար է կերտվում ապագայի հուսալի ճանապարհը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ