News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Արեւելյան գործընկերության եվրոպական առաջին դպրոցն իր դռները բացեց Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովայի Հանրապետությունը եւ Ուկրաինան ներկայացնող 30 աշակերտի առջեւ: Ուսումնական տարվա մեկնարկը նշանավորվեց ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի եւ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի կողմից Եվրոպական դպրոցի պաշտոնական բացմամբ:

Լինելով Արեւելյան գործընկերության «2020 թվականի համար 20 թիրախային արդյունքներ»-ից մեկը, այն ԵՄ Արեւելյան գործընկեր վեց երկրներից ուսանողներին կապահովի նորարարական ուսումնական ծրագրով՝ միաժամանակ խթանելով բազմամշակութային փոխանակումներին եւ համագործակցությանը:

 «Ես անչափ հպարտ եմ Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի բացման նպատակով Թբիլիսիում գտնվելուս առթիվ: Այս նախագիծն իմ սրտին անչափ մոտ է: Այն նշանավորում է ԵՄ–ի և նրա Արևելյան գործընկերների միջև համագործակցության նոր հանգրվանը: Երիտասարդներին որակյալ կրթություն առաջարկելը ներդրում է ուսանողների, նրանց երկրների ու մեր ամուր և կայուն գործընկերության ապագայի ուղղությամբ: Դպրոցի բացումը նաև վերահաստատում է մեր վճռականությունը՝ հասնելու «2020 թվականի համար 20 թիրախային արդյունքներ»-ին, որոնք Արևելյան գործընկերության առանցքում են և շոշափելի օգուտներ կբերեն քաղաքացիներին»,– ասաց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
ՀՀ-ի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում
Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի և Ադրբեջանի...
Ամենաշատ