News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փոխվել են «Վարդաշեն», «Սեւան», «Հրազդան» ՔԿՀ-ների պետերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Նախօրեին, համապատասխան հրամաններով, քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխություն եմ իրականացրել:

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում նշանակել եմ Վազգեն Առաքելյանին, «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում՝ Լեոնիդ Մկրտչյանին, իսկ «Հրազդան» ՔԿՀ պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել եմ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արտակ Ղազարյանին:

Մեկ այլ հրամանով «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ