News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Մուն Ջեինն ու Դոնալդ Թրամփը հույս են հայտնել, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կքննարկեն Հյուսիսային Կորեայի հարցը, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի մամուլի ծառայությանը:

Այսօր երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որը մոտ մեկ ժամ է տեւել: Վաղը Հարավային Կորեայի ներկայացուցիչները կայցելեն Փհենյան, որպեսզի քննարկեն երկու Կորեաների ղեկավարների երրորդ գագաթաժողովի նախապատրաստությունը, որը պետք է տեղի ունենա սեպտեմբերի վերջին:

Զրույցի ընթացքում Մուն Ջեինը եւ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են խորը խորհրդատվություններ անցկացնել Կորեական թերակղզու ռազմավարության եւ համագործակցության հարցերի վերաբերյալ:

Ավելի վաղ Հարավային Կորեայի ազգային անվտանգության գրասենյակի ղեկավար Չունգ Յուոնը հաղորդել էր, որ հարավկորեացի նախագահի նամակը կփոխանցի Կիմ Չեն Ընին: Չունգը նշել էր, որ ցանկանում է Փհենյանի պաշտոնատար անձանց հետ քննարկել Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացմանը հասնելու ուղիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ