News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ընթացիկ ֆիսկալ տարվա առաջին 4 ամիսներին Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 132.768 տոննա. 54.31 մլն դոլարի առևտրաշրջանառություն է ապահովվել, հաղորդում է Financial Tribune: Սա նշանակում է, որ գրանցվել է 24.48% աճ՝ տոննայով և 24.79% արժեքի աճ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին են վկայում Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության հրապարակած տվյալները:

Իրանից Հայաստան ներմուծումը կազմել է 49 մլն դոլար արժողությամբ 131.504 ապրանք. նախորդ տարվա համեմատ գրանցվել է 28.04%-ի աճ:

Այս ժամանակահատվածում Հայաստանն Իրանի արտահանման վերջնակետ հանդիսացող երկրների ցուցակում 25-րդն է եղել: Իրանից Հայաստան հիմնականում ներմուծվել են սարքավորումներ, մոլեկուլյար տեսախցիկներ և պիստակ:

Հայաստանից Իրան է արտահանվել 5.31 մլն դոլար արժողությամբ 1.263 տոննա ապրանք. նախորդ տարվա համեմատ՝ այստեղ գրանցվել է անկում. 68.02%՝ տոննայով և 8.33%՝ արժեքային: Հայաստանն Իրան ապրանք ներմուծող երկրների շարքում 62-րդն է եղել այս 4 ամիսների ընթացքում: Հայաստանից արտահանվող ապրանքների թվում եղել են հիմնականում ոչխար, փոխադրամիջոցներ և դիզելային շարժիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
Ամենաշատ