News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագծին անհրաժեշտ է դրական եզրակացություն տալ, քանի որ դրանում հաշվի  է առնվել միջազգային դրական փորձը։ Այս մասին սեպտեմբերի 5-ին՝ Պետականիրավական եւ մարդու իրավունքների հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստում օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը։

Օրինագծի հեղինակը «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն է։ Գործող օրենսգրքով՝ քաղաքացին, որն իրավախախտում է կատարել եւ վարչական պատասխանատվության է ենթարկվել, կարող է 15 օրվա ընթացքում կարող է վճարել տուգանքը։

Այդ ժամկետի խախտման դեպքում պետության կողմից լրացուցիչ տուգանքներ չեն կիրառվում։

Այս օրինագծով առաջարկվում է լրացուցիչ տուգանք սահմանել նախորդ տուգանքների վճարման ուշացման համար, ընդ որում՝ վճարումը ուշացնելու համար լրացուցիչ տուգանքի մասին որոշման դեպքում  այդ որոշումը չի կարող բողոքարկվել։ Այսինքն՝ քաղաքացին չի կարող բողոքարկել լրացուցիչ տուգանքների մասին որոշումը վարչական տուգանքի վճարմանբ ուշացման դեպքում։

Դա, ըստ Կոստանյանի, թույլ կտա պարզեցնել խախտողների նկատմամբ տուգանքների կիրառման գործընթացը: Պրոֆիլային հանձնաժողովի ղեկավարը շեշտեց, որ նման մեթոդները կիրառվում են շատ երկրներում, մասնավորապես՝ Հունաստանում: Ընդ որում, նա նշեց, որ այս օրինագծի շնորհիվ հնարավոր կլինի համալրել պետական բյուջեն, ինչը ոչ պակաս կարեւոր է:

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը սատարեց պրոֆիլային հանձնաժողովի ղեկավարին եւ իր կուսակցին՝ հավելելով, որ այս օրինագծի դրական եզրակացությունը բխում է հենց Հայաստանի կառավարության շահերից:

Ընդ որում, ՀՀ Արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ կառավարությունը դեռ հստակ դիրքորոշում չունի այս հարցում:

Այնուամենայնիվ, օրինագիծը դրական եզրակացություն ստացավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ