News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Էջմիածին քաղաքում նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի հաշվին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետարանում իրենց կառույցի սկսած ուսումնասիրություններին:

«Տենդերներ են շահել կազմակերպություններ, որոնք առնչություն են ունեցել այդ ընտանիքի հետ, ու այդ ծրարը մինչ օրս չի բացվել: Մենք ենք բացել, բայց իրենք տենդերն իրականացրել են: Արձանագրվել են դեպքեր, երբ բացակայել է գնային առաջարկը, մինչդեռ մրցույթի մասնակցի հետ կնքվել է պայմանագիր: Հիմնականում տենդերներին մասնակցել են Գրիգորյանների ընտանիքի հետ փոխշաղկապված կազմակերպությունները»,-ասաց նա:

Սանասարյանը տեղեկացրեց, որ հիմա ամփոփում են Էջմիածնի քաղաքապետարանում ուսումնասիրությունների արդյունքները:

Տպել
Ամենաշատ