News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Լուսանշան» ՊՈԱԿ-ում 2016-2018 թվականներին տեղի ունեցած խախտումների համար, նախնական հաշվարկներով, պետական բյուջե կվերադարձվի 210 մլն դրամ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

Նա ընդգծեց, որ իրենց աշխատակիցները ոստիկանության «Ուկրինվեստ» ընկերությունում ուսումնասիրությունների ընթացքում ընտրանքային 5 փողոց են ընտրել, որտեղ գծանշման առումով ոչինչ արած չէր, թեեւ ասված էր, որ արված է:

«ՃՈ աշխատակիցները ստորագրել էին, որ գործն արված է, կարծում եմ՝ նրանց նկատմամբ կլինի ծառայողական քննություն: Նախնական տվյալներով, հունիսի դրությամբ բացահայտումները կազմել են 30-35 մլն դրամ»,-ասաց Սանասարյանը՝ հավելելով, որ այսօր Երեւանի փողոցների գծանշումն ավելի բարվոք վիճակում է:

Տպել
Ամենաշատ