News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մենք ուսումնասիրել ենք զորակոչի անցկացման գործընթացը, եւ անցկացման ձեւի վերաբերյալ այլ առաջարկ ունենք. կարծում ենք, որ մի քիչ այլ կերպ պետք է կազմակերպվի զորակոչը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

«Մենք որոշակի մեխանիզմ ենք առաջարկել, որի արդյունքում կոռուպցիոն ռիսկերն ավելի կնվազեցվեն: Առաջիկայում քննարկում ենք ունենալու ՊՆ-ի հետ: Ռիսկերը պետք է նվազեցնել, ծնողների համար թափանցիկ դարձնել պրոցեսը: Ես կարծում եմ նախարարը նույնպես դա է ուզում: Հաջորդ զորահավաքը կարծում եմ՝ կունենանք նոր մեխանիզմներով»,-ասաց Սանասարյանը՝ հավելելով, որ խոսքը կազմակերպչական բնույթի խախտումների մասին է:

Ինչ վերաբերում է ՊՆ-ում ուսումնասիրություններ անցկացնելու ժամանակին իր տված խոստմանը, Դավիթ Սանասարյանն ասաց. «Մենք նախնական ուսումնասիրությունն սկսել ենք նախքան ՊՆ գնալը: Դրա արդյունքում պարզվեց, որ մի քանի իրավապահ կառույցներ գործեր են հարուցել, ուստի մեր այնտեղ գտնվելն անհամատեղելի էր: Դրա համար վարչապետի հետ քննարկել ենք եւ որոշել մի քանի ամիս հետաձգել ուսումնասիրությունները: Դուք գիտեք, որ ՊՆ-ի հետ կապված քրեական գործեր կան: Դրա համար կսպասենք մի քանի ամիս»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ