News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ տնտեսական հարաբերություններн айюм բոլորովին նոր մակարդակի վրա են գտնվում: Երկրներն աշխատում են ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա նոր ներդրումներ ներգրավել` ոչ միայն ԱՄՆ-ից, այլեւ այլ երկրներից: Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողներին ասաց Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Մենք արդեն երկրում ամերիկյան ներդրումների հաջողակ պատմություններ ունենք, եւ դա մեզ հույս ու վստահություն է ներշնչում, որ մենք կարող ենք կոնկրետ ներդրումներ ակնկալել ոլորտների առնվազն 80 տոկոսում, այդ թվում` բարձր տեխնոլոգիաների, թեթեւ արդյունաբերության եւ ծառայությունների  ոլորտում»,- ասաց նախարարը: .

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ մինչեւ այս տարվա վերջ կամ մինչեւ հաջորդ տարվա կեսը Հայաստանը առեւտրային ներկայացուցչություն կունենա ԱՄՆ-ում, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ աշխատել ինչպես ներդրողների,այնպես էլ բիզնես  համայնքի հետ:

Պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, թե ինչպես ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կարող են ազդել Հայաստանի տնտեսության վրա, նախարարը նշեց, որ ազդեցությունը կարող է լինել ինչպես բացասական, այնպես էլ դրական՝ նոր հնարավորություններ բացել Հայաստանի համար:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը եւ ԱՄՆ առեւտրային ծառայության մոսկովյան գրասենյակը հայակական IDBank-ի հետ միասին ֆրանչայզինգի առեւտրային հնարավորություններին նվիրված մեկօրյա համաժողով է անցկացնում:

Համաժողովը մի տանիքի տակ ավելի քան 50 հայ եւ ամերիկացի գործարարների է հավաքել՝ նպատակ ունենալով համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել: Ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն են ստացել ծանոթանալ Հայաստանում գործարար միջավայրի առանձնահատկություններին եւ ներկայացնել ֆրենչայզինգի իրենց տեսլականն այստեղ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ