Հայաստանի տարածքում, սեպտեմբերի 5-ին հյուսիսային շրջաններում  սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 5-ի ցերեկը, սեպտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +23+28,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +23+28,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +29+32,

Գեղարքունիքում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +23+28,

Լոռիում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +24+28,

Տավուշում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +25+30,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +23+28,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +30+33,

Արարատում՝ գիշերը`+16+20, ցերեկը` +33+35,

Արմավիրում՝ գիշերը` +16+20, ցերեկը` +33+35,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +23+28,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +16+20, ցերեկը` +33+35,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +30+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +21+26,

Արցախում՝ գիշերը` +14+18, ցերեկը՝ +26+30: