News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Նիդերլանդներից արտաքսված հայուհու երկու երեխաները՝ 3-ամյա Հովիկին եւ 12-ամյա Լիլիին կարտաքսվեն արդեն այս շաբաթ։

Իշխանությունները որոշել են, որ երեխաները կուղարկվեն մոր մոտ՝ Երևան մինչև սեպտեմբերի 8-ը, հայտնում է Al Jazeera–ն։

Ավելի վաղ դատարանը վճռել է, որ Արդարադատության նախարարությունը կարող է բնակության թույլտվություն չտալ Հովիկին ու Լիլիին, որոնց մայրը երկրից արտաքսվել էր նախորդ տարվա օգոստոսին։

Algemeen Dagblad թերթին ուղղված նամակում երեխաների մայրը՝ Արմինե Համբարձումյանը հայտարարել է, որ նրանք անվտանգ վայրում են գտնվում։

Երեխաները սեպտեմբերի 1-ին մասնակցել են հոլանդական հեռուստաալիքի շոուներից մեկին, որի ժամանակ հայտարարել են, որ իսկապես ցնցված են իրենց արտաքսման մասին լուրով։ «Մեր տեղը այստեղ է։ Նրանք ասում են՝ դուք մեկնում է հետ՝ Հայաստան։ Բայց հետ ո՞ւր»,–հայտարարել է Լիլին։

Համաձայն դատարանի վճռի՝ երեխաները կարող են ապաստարան ստանալ Նիդերլանդներում միայն եթե ՀՀ իշխանությունների կողմից հետապնդման մտավախություն կա, սակայն դա այդպես չէ։ Բացի այդ,  երեխաներին օգնություն կցուցաբերվի միայն այն դեպքում, եթե մայրը չկարողանա հոգ տանել նրանց մասին. «Երեխաները չեն հայտնվի փողոցում»,–նշված է դատարանի վճռում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեխաները Ռուսաստանում են ծնվել, երբեք չեն եղել Հայաստանում եւ չեն խոսում հայերեն:

Հիշեցնենք, որ Արմինե Համբարձումյանին Հայաստան էին արտաքսել փախստականների կենտրոնից։  Երբ Արմինեին գտել են, երեխաները տանը չեն եղել, իսկ թե որտեղ են, մայրը հրաժարվել է ասել։ Մեկ շաբաթ անց նրանց գտել են Նիդերլանդներում։ Արմինեն արդեն արտաքսվել էր Հայաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ