News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամներ Բեկոր Փափազյանին, Ռև Լեբարեդեանին, Ալեքս Սերոբյանին և «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին՝ Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը, ողջունելով հյուրերին, ոգևորիչ է համարել թավշյա հեղափոխությունից հետո աշխարհասփյուռ հայության` Հայաստանի զարգացմանն իր գործուն նպաստը բերելու պատրաստակամությունը և ողջունել «Թումո»-ի խորհրդի անդամների` մասնավորապես, ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցելու ցանկությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Թումո»-ն կարող է դառնալ Հայաստանի բրենդն աշխարհում` հաշվի առնելով նաև մեր երկիր այցելող օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետաքրքրվածությունը տեխնոլոգիական կրթության հայաստանյան մոդելով: «Տպավորիչ և ողջունելի են «Թումո»-ի այսօրվա ձեռքբերումները, բայց դա բավարար չէ. կա նոր հաջողություններ գրանցելու մեծ ներուժ, և կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել այդ գործընթացին», - ասել է վարչապետը:

«Թումո»-ի խորհրդի անդամները նշել են, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը մեծապես ոգևորել է սփյուռքահայությանը, և առկա է մեծ ցանկություն, շահագրգռվածություն և պատրաստակամություն` աջակցել հայրենիքին հաջողելու ժողովրդավարական բարեփոխումները, նոր թափ հաղորդելու տնտեսության զարգացմանը: Նրանք ներկայացրել են խորհրդի մյուս անդամների` Ալեքսիս Օհանյանի, Րաֆֆի Կրիկորյանի հետ համատեղ մշակված առաջարկությունները ՏՏ ոլորտի զարգացման և համագործակցության ուղղությունների վերաբերյալ, այն է` աջակցություն Հայաստանին ՏՏ ոլորտի ընկերությունների հետ (մասնավորապես, Սիլիկոնային հովտում) գործնական կապերի հաստատման գործում, ռազմավարական և գործառնական հարցերով խորհրդատվություն տրամադրում, ներդրումների ներգրավման ուղղությամբ համատեղ աշխատանքի իրականացում, նորարարական թարմ գաղափարների մշակում, տարեկան աշխատանքային հանդիպման կազմակերպում` ռազմավարության շուրջ մտքերի փոխանակության և առաջընթացի վերլուծության համար:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկայացված գաղափարները և առաջարկել ինստիտուցիոնալացնել դրանք` ձևավորել ՏՏ ոլորտի աջակցության խորհուրդ: «Կառավարության համար առաջնահերթություն է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը` հաշվի առնելով առկա մեծ ներուժը: Պատրաստ ենք ակտիվ համագործակցել և կոնկրետ աշխատանք տանել այս բնագավառն առաջ մղելու  ուղղությամբ, քանի որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների շարունակական զարգացումը կնպաստի ընդհանրապես տնտեսական առաջընթացին, պետական կառավարման համակարգում և ընտրական գործընթացներում թվայնացման տեխնոլոգիաների արդյունավետ ներդրմանը, ինչպես նաև Հայաստանի անվտանգության բարձրացմանը», - նշել է կառավարության ղեկավարը:

Հանդիպմանը քննարկվել են ստեղծվելիք խորհրդի գործունեության ուղղություններին, աշխատանքային ձևաչափին, անդամների ներգրավմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Վարչապետի առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել`համատեղ մշակել հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ, ինչպես նաև մշտական կապի մեջ լինելու նպատակով ձևավորել առցանց շփման աշխատանքային հարթակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ