News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թավշյա հեղափոխությունն ուղերձ է հղում աշխարհին, որ Հայաստանը հիմա ավելի բաց է աշխարհի ու ներդրումների համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը։

«Թավշյա հեղափոխությունն ուղերձ է հղում, որ Հայաստանը հիմա ավելի բաց է աշխարհին ու ներդրումների համար: Ես տեսնում եմ, որ ներդրումային միջավայրն ավելի նպաստավոր է դառնում Հայաստանում։ Դա լավ նորություն է բոլորի համար»,- շեշտեց նա։

Բրազիլիան, դիվանագետի խոսքով, միշտ լավ հարաբերություններ ունեցել է ՀՀ կառավարության հետ, քանի որ լավ հարաբերությունների մեջ է եղել հենց հայերի հետ:

Միաժամանակ, ըստ դեսպանի, Հայաստանի արտահանման ծավալները շատ փոքր են, երկիրը գրեթե չունի առաջարկելու ապրանք, իսկ Բրազիլիային պետք են մեծ շուկաներ. «Ապրանքաշրջանառության ոլորտում թվերն այնքան էլ մեծ չեն: Բրազիլիայից Հայաստան արտահանման ծավալները կազմում են 30 միլիոն դոլար, ներկրման ծավալները՝ ընդամենը 1 միլիոն դոլար: Բրազիլիայի շուկան շատ մեծ է՝ 50 մլն սպառող գնողունակությամբ, իսկ Հայաստանի արտահանումը 90 տոկսով ուղղված է Ռուսաստան եւ տարածաշրջանային այլ երկրներ: Նրանք չեն կարող ապահովել բրազիլական շուկայի պահանջարկը, որտեղ մոտ 7.000 սուպերմարկետ կա: Ես փորձում եմ խթանել, ներգրավել,  բայց առայժմ արտահանման ծավալները չեն բավականացնում Բրազիլիայի շուկայի պահանջարկին»։

Դիվանագետի գնահատմամբ՝ հայ-բրազիլական մշակութային համագործակցությունը շատ ավելի սերտ է. «Այս տարի մենք ունենք բրազիլական ֆիլմերի 2 փառատոն Հայաստանում, բրազիլական երաժշտության փառատոն, կրթաթոշակներ հայ ուսանողների համար, որպեսզի գնան Բրազիլիա ու սովորեն պորտուգալերեն: Փորձում ենք նաեւ Բրազիլիայից ուսանողների եւ դասավանդողների բերել Հայաստան: Ես փորձում եմ այստեղ խթանել բրազիլական մշակույթը: Ինչ վերաբերում է տուրիզմին, ապա Հայաստանը Բրազիլիայի համար հեշտ այցելության երկիր է, քանի որ վիզային ռեժիմ չկա երկու երկրների միջեւ ու բրազիլացները կարող են ազատորեն մուտք գործել Հայաստան»։

Նա նշեց, որ հայ համայնքը Բրազիլիայում եւս շատ ակտիվ է. այնտեղ ներդրումներ են կատարում, օգնություն փոխանցում Հայաստանին։

Դեսպանը կարեւորեց հանգամանքը, որ Հայաստանն ու Բրազիլիան կնքել են երկու պայմանագիր՝ կրթական եւ տեխնիկական ոլորտներին վերաբերող: «Կրթականն արդեն Բրազիլիայի Սենատը վավերացրել է: Դրա շրջանակում Հայաստան պետք է գան ուսուցիչներ, դասախոսներ՝ փորձի փոխանակման նպատակով: Հույս ունեմ, որ մյուս պայմանագրի վավերացումը տեղի կունենա մինչեւ հաջորդ ամառ»,- հավելեց դիվանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ