News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայից գիտնականների խումբը պատրաստ է փորձարկել առաջին «տիեզերական վերելակը», գրում է «ՌԳ»-ն՝ հղում կատարելով Phys.org-ին: Սիձուոկա համալսարանի մասնագետների կողմից ստեղծված նախատիպը 6x3x3 սմ չափերով տուփ է:

Եթե ամեն ինչ ճիշտ է հաշվարկվել, ապա փոքր շարժիչի միջոցով այն կկարողանա տիեզերքում երկու արբանյակների միջեւ ձգված 10 մետրանոց մալուխով տեղաշարժվել:

Ենթադրվում է, որ նախատիպը տիեզերք կուղարկվի արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում: Այն ուղեծիր դուրս կբերվի  H-2B հրթիռ կրիչի օգնությամբ,  որը գործարկում է Ճապոնիայի տիեզերական գործակալությունը:

Ենթադրվում է, որ նման կառույցը թույլ կտա առանց հրթիռների տիեզերք բեռ ուղարկել՝ միայն ամուր պարանի օգնությամբ, որը կկապի Երկրի մակերեւույթը եւ ուղեծրային կայանը:

Այս ուղղությամբ աշխատում է ճապոնական Obayashi շինարարական ընկերությունը, որը համագործակցում է Սիձուոկա համալսարանի հետ: Այն նախատեսում է նանոխողովակների տեխնոլոգիա օգտագործել 96 հազար կմ երկարությամբ հաստ պարան կառուցելու համար, որի օգնությամբ 30-35 տարի հետո արդեն կկարողանա մարդկանց տիեզերք ուղարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ