News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Երեւան-Սեւան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում, փետրվարի 5-ին ժամը 17:20-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը միմյանց են բախվել «ՊԱԶ» մակնիշի 63 ՍՍ 217 համարանիշի եւ Dodge մակնիշի 18 ԼԼ 022 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «ՊԱԶ»-ը շուռ է եկել ձորը, որի վարորդը՝ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ Օհան Փաշոյանը եւ մյուս 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի քաղաքային հիվանդանոց, իսկ Dodge-ի վարորդը՝ Երեւանի բնակիչ 47-ամյա Սարգիս Միքայելյանը որովայնի խոռոչի ներքին օրգանների կրծքավանդակի սալջարդով տեղափոխվել է Չարենացավանի քաղաքային հիվանդանոց: Ի դեպ, նա «Հ2» հեռուստաընկերության «Պահմտոցի+» հումորային ծրագրի հեղինակն է:

Դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզի Փրկարար ծառայության աշխատակիցները ծառայության պետ Գեղամ Գրիգորյանի ղեկավարությամբ, Կոտայքի մարզային փրկարար ջոկատը, Հրազդանի հրշեջ-փրկարարները: Դեպքի վայրում են նաեւ Ճանապարհային ոստիկանության Կոտայքի մարզի աշխատակիցները:

Այս պահին վթարի վայրում քննչական աշխատանքներ են կատարում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները: Քննիչի որոշմամբ, Dodge-ը քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության տուգանային հրապարակ, իսկ «ՊԱԶ»-ը ձորից դուրս բերելու եւ տուգանային հրապարակ տեղափոխելու համար վթարի վայր են բերել վերամբարձ կռունկ: Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վանաձորում 60-ամյա կինը տան պատուհանները մաքրելիս 5-րդ հարկից վայր է ընկել
Հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. Ժամը 19:00-ի...
Սևանի ավագանու անդամի սպանության գործով կալանավորվել է քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկի» եղբոր 19-ամյա որդին
Միջնորդություն է ներկայացվել դատարան` նշված երկու անձանց նկատմամբ...
ԱՄՆ-ում հրաձգության ժամանակ երեք մարդ է մահացել. ԶԼՄ-ներ
Եվս 16 մարդ վիրավորվել է...
Քննչական կոմիտեն Գյումրիում կնոջ սպանության դեպքից մանրամասներ է հայտնել
Քննության տվյալներով՝ Վարդուհի Հակոբյանի սպանությունից հետո նա վերցրել է նրա հեռախոսները, որոնց օգնությամբ նրա անունից կապ է պահպանել հարազատների հետ...
Դրիֆտ և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. բաժին տարված երիտասարդի մոտ դանակ և գրիչ-ատրճանակ է հայտնաբերվել
«Մերսեդեսը» տեղափոխվել է Կենտրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք...
Գյումրիում մեկ տարի առաջ 56-ամյա կնոջը սպանողը հարազատ եղբայրն է եղել
Ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը հյուրասենյակի հատակին հայտնաբերել է փետրվարի 8-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որպես…
Ամենաշատ