News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կեմ Չեն Ընին իրեն «անվարան հավատալու» համար: Սպիտակ տան ղեկավարն այս մասին նշել է հինգշաբթի Twitter-ի իր էջում: 

«Կիմ Չեն Ընը հայտարարել է «նախագահ Թրամփին անվարան հավատալու» մասին: Շնորհակալություն, նախագահ Կիմ: Մենք դա միասին կանենք»,- նշել է Թրամփը

Չորեքշաբթի Փհենյան այցելած Հարավային Կորեայի նախագահի հատուկ դեսպանորդ Չոն Ըյ Յոնը, որը հանդիպել էր Կիմ Չեն Ընին, այսօր Սեուլում կայացած ճեպազրույցում հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդն առաջիկա մի քանի տարիներին ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զգալի բարելավման հույս ունի: Հատուկ դեսպանորդի խոսքով՝ Կիմ Չեն Ընն ասել էր, որ «վստահում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ հույս ունի, որ նրա նախագահության առաջին ժամկետում Փհենյանը եւ Վաշինգթոնը կկարողանան հաղթահարել 70-ամյա թշնամությունը եւ իրականացնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ