News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ծանր սոցիալական պայմանների եւ այլ նպաստող հանգամանքների պատճառով Հայաստանում զգալի աճել է կանանց եւ տղամարդկանց ամուսնանալու տարիքը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է սոցիոլոգ, «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով, եթե մի քանի տարի առաջ Հայաստանում կանանց ամուսնանալու տարիքը տատանվում էր 20-22-ի միջեւ, այս պահին այն բարձրացել է 23-25 տարեկանի սահմաններում: Նույնը վերաբերում է նաեւ տղամարդկանց, որոնց ամուսնանալու տարիքը նախկին 23-25-ից աճել է մինչեւ 27-29-ի:

Ադիբեկյանը դա բացատրում է հանգամանքների մի ամբողջ շարքով, մասնավորապես սոցիալական անապահովվածությամբ եւ երիտասարդ ընտանիքը պահելու անընդունակությամբ, նաեւ աշխատանքի փնտրտուքով, կարիերա անելու ձգտմամբ, ինչն էլ երիտասարդներին անձնական կյանքի ժամանակ չի թողնում: Որպես ամփոփում «Սոցիոմետր» կենտրոնի տնօրենը նշել է, թե առաջիկա տարիներին զգալի կաճի այն կանանց թիվը, ովքեր այդպես էլ չեն ամուսնանա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ