News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Ընտրակաշառքն առձեռն տալու փոխարեն մի մեխանիզմ է գործելու, ըստ որի, մարդիկ, իբրեւ թե շտաբի աշխատող են գրանցվելու, եւ բավականին մեծ գումար են ստանալու։ Այս մասին NEWS.am–ին ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ արդեն այս մեխանիզմի կիրառման վերաբերյալ ահազանգեր կան. «Որոշ լուրեր են մեզ հասել, որ եթե 5 հոգանոց ընտանիք է, այնպիսի գումար են տալիս, որ այդ 5–ին բավարարի։ Տարբեր մարդկանց տարբեր գումար են առաջարկել»։

Թե ավագանու ընտրություններին մասնակցող որ ուժն է ընտրակաշառքի այս մեխանիզմն օգտագործում, Արմեն Մարտիրոսյանը չնշեց. չեն ասի, քանի դեռ հստակ տեղեկություն չունեն՝ ընտրակաշա՞ռք է, թե՞ «արջի ծառայություն»։

Նա ընդգծեց, որ մտահոգությունը բարձրաձայնում են՝ իրավապահների ուշադրությունը հրավիրելու համար. «Խնդիրը հետեւյալն է՝ համակարգվա՞ծ է, թե՞ ոչ։ Ոստիկանությունը, ԱԱԾ–ն թող հետաքննեն, որովհետեւ օպերատիվ հետախուզական ծառայություն իրենք ունեն»,– ասաց «Ժառանգության» ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ