News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ակնկալում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Սկրիպալների գործով» նոր բան լսել, սակայն փոխարենը լսեց «ստի կոկտեյլ», հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեծ հույսեր ունեինք, որ այսօր այդ խճճված միջադեպի հետ կապված ինչ-որ համոզիչ, բացահայտող մի բան կլսենք: Ցավոք, մեր սպասելիքները նորից չարդարացան:

Այսօրվա ելույթներում մենք լսեցինք ստի նույն հավաքածուն իբրեւ թե ռուսական հատուկ ծառայությունների կողմից կրկնակի գործակալների սպանության մասին, քիմիական թունավոր նյութերի կիրառման համար ռուսական հատուկ ծառայությունների փորձերի, Ռուսաստանում մարտական թունավոր նյութերի մշակման, կիբեր հարձակումների, Մակեդոնիայում պետական հեղաշրջման փորձերի եւ էլի շատ բաներ: Ես չեմ թվարկի այդ ամբողջ անհիմն սուտ կոկտեյլը», — ՄԱԿ ԱԽ նիստում ասել է Նեբենզյան:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Կարեն Փիրսը հայտարարել էր, որ Լոնդոնը տիրապետում է Սոլսբերիում թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության մասին ապացույցներին: «Մենք հստակ ապացույցներ ունենք ռուսական ներգրավվածության մասին, Սոլսբերիում տեղի ունեցածի եւ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ», - ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցները, հավելել է Փիրսը: Նրա խոսքով, Լոնդոնն իր դաշնակիցների հետ միասին «կմտածի, թե ինչպես պետք է դիմակայել Ռուսաստանի նման անխոհեմ պահվածքին, որը սպառնում է ինչպես անհատներին, այնպես էլ միջազգային նորմերին, որոնք արգելում են քիմիական զենք կիրառել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ