News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրք գրող Ահմետ Ալթանը, որին փետրվարին ձերբակալել են 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով, շարունակում է աշխատել իր «Օսմանյան քառյակ» վիպաշարի ստեղծման վրա, որի 4-րդ՝ եզրափակիչ անվերնագիր հատորը նվիրված է Հայոց ցեղասպանության նկարագրությանը, հայտնում է Publisher Weekly-ն:

«Օսմանյան քառյակ»-ի վերջին հատորը նվիրված է 1915 թվականին եւ պատմում է «Գալիպոլիի մարտի եւ Հայոց ցեղասպանության պատմությունները»: Վիպաշարը հեղինակը սկսել է գրել 1998 թվականից՝ հրատարակելով «Ինչպես սրի հասցրած վերքը» հատորը, եւ ի սկզբանե նպատակադրված է եղել, որ երկար պետք է տեւի, քանի որ նման ստեղծագործությունները լուրջ եւ խորը ուսումնասիրություն են պահանջում:

Ալթանն արդեն իսկ հայտնի է ցեղասպանության մասին հրապարակային ելույթներով, մինչդեռ այս թեման արգելված է Թուրքիայում, եւ դրա մասին խոսողները կարող են հայտնվել բանտում՝ Թուրքիային վիրավորանք հասցնելու մեղադրանքով: Հարցին՝ ինչո՞ւ է անհրաժեշտ համարել ցեղասպանությանն անդրադառնալ գեղարվեստական գրականության մեջ, գրողը պատասխանել է. «Կարծում եմ, որ պատմության մութ եւ արյունոտ կողմի լավագույն նկարագիրը կարելի է գտնել գրականության մեջ: Գրականությունը ոչ միայն իրականությունն է հայտնում, այլեւ մեզ թույլ է տալիս զգացմունքային կապ ստեղծել նրա հետ, ինչ կատարվել է պատմության մեջ, ներքուստ զգալ անցյալի դեպքերի թողած հետքերը: Կարդալով մի կնոջ զգացումների մասին, ով տեսնում է, թե ինչպես են սպանում իր երեխային, ավելի ամբողջական զգացումներ է տալիս մարդուն, քան փաստական պնդումը, որ 1 միլիոն մարդ է սպանվել: Այդ կերպ ավելի լավ ես հասկանում ամբողջ իրականությունը»:

Նրա խոսքով՝ պարզ չէ, թե ինչ կլինի իր հետ. կարող է ազատ արձակվել կամ բանտում մահանալ: «Կարեւոր է, թե որտեղ է մարդն անցկացնում իր ժամանակը, բայց նաեւ կարեւոր է, թե ինչպես: Ես բանտում եմ, սակայն ես երազում եմ, մտածում եւ գրում: Ես աշխատում եմ եւ կարող եմ իմ ձայնը լսելի դարձնել ամբողջ աշխարհում: Ուստի այն, թե ես երբ ազատ կարձակվեմ բանտից, այդքան էլ հրատապ չէ»,- ասել է վիպասանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ