Առնվազն 16 մարդ է զոհվել ճապոնական Հոկայդո կղզում երկրաշարժի հետեւանքով, եւս 26–ն էլ անհայտ կորել է։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, փոխանցում է ՌԲԿ–ն։
South China Morning Post թերթը նշում Է, որ տուժել Է առնվազն 300 մարդ:
Կղզում սեպտեմբերի 5-ին երկու երկրաշարժ է տեղի ունեցել 6.6 եւ 5.5 մագնիտուդով։ Տարերքի հետեւանքով 5.3 մլն բնակիչ դեռեւս չունի հասանելիություն էլեկտրաէներգիային։ Երկրաշարժը սողանքներ Է առաջացրել, որի հետեւանքով ավերվել են տասնյակ տներ եւ պարալիզացվել է երթեւեկությունը կղզում։