News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ մեղադրվող՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Աղվան Պետրոսյանը նախօրեին ազատ է արձակվել:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարարել է պաշտպանական կողմի միջնորդությունն ու Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխել: Նախկին դատավորն ազատ է արձակվել պատգամավորներ Սուրեն Մանուկյանի եւ Հրաչյա Հակոբյանի անձնական երաշխավորությամբ: Նշենք, որ Սուրեն Մանուկյանը ՀՅԴ-ական պատգամավոր է, իսկ Հրաչ Հակոբյանը՝ «Ելք» խմբակցությունից: Հիշեցնենք, որ Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրն է:

Նշենք, որ օրերս ազատ էր արձակվել նաեւ նույն գործով կալանավորված, նախկին դատավոր Վանիկ Վարդանյանը:

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վարդենիս քաղաքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության եւ դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գոռ Գալստյանի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանը մեղադրյալի ծնողներ Կամո եւ Մելանյա Գալստյաններից 2015 թվականի հունիսին պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, եւ Գոռ Գալստյանը կալանավորվել է:

Բացի այդ, Կամո եւ Մելանյա Գալստյանները, իրենց որդուն ավելի մեղմ պատասխանատվության ենթարկելու եւ նույն գործով մեղադրյալ իրենց բարեկամին պատասխանատվությունից ազատելու համար Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանի միջոցով գործով վարույթ իրականացնող` հիշյալ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով` 23.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո վերջինս կայացրել է նախապես պայմանավորված ապօրինի դատական ակտը:

Այս գործով ամբաստանյալներն են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Աղվան Պետրոսյանը, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, դատախազ Սեւակ Շհոյանը, Աղվան Պետրոսյանի վարորդ Կարեն Մարտիկյանը եւ քաղաքացիներ Հայկ Կարապետյանը, Մելանյա Գալստյանը, Կամո Գալստյանը, Էդվարդ Չինարյանը, Ռոբերտ Գրիգորյանը, Խաչատուր Դադոյանը, Արմեն Բարսեղյանը, Վրույր Վարդանյանը, Լաուրա Մարտիրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Ակնհայտ է, որ սույն դեպքը չի վերաբերել լրագրողի կարգավիճակին, իսկ այդ պնդման հիմքը նաև հենց ենթադրյալ տուժողի հրապարակավ հայտարարությունն է...
Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցույցերի մասնակիցների դեմ. ԶԼՄ
Ստամբուլի ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է օգտագործել...
ԱՄՆ-ում Binance-ի հիմնադրին դատապարտել են չորս ամսվա բանտարկության. Bloomberg
Չանպեն Չժաոյին դատապարտել են քառամսյա բանտարկության...
Չինաստանի հարավում ճանապարհապաստառի փլուզման հետեւանքով մահացել է 19 մարդ. Xinhua
Տուժել է առնվազն 30 մարդ...
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը...
ԱՄՆ-ում վթարվել է F-16 կործանիչ
Երեքշաբթի վթարի է ենթարկվել ԱՄՆ ՌՕՈւ F-16 կործանիչ...
Ամենաշատ