News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ընտրախախտումների համար պատիժները խստացնող օրիանգծերի փաթեթում առաջին ընթերցումից հետո որոշ փոփոխություններ են կատարվել՝ հաշվի առնելով նախօրդ օրը առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ԱԺ-ում հնչած առաջարկները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ նշեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, առաջին փոփոխությունը վերաբերում է քվեարկության արդյունքի բացահայտմանը վերաբերող դրույթին, որտեղ բացի շահադիտական դրդումներից, նշված էր նաեւ նախապես տրված խոստումի հիման վրա քվեարկության գաղտնիքի բացահայտումը:

«Բացահայտման միջոց էր նախատեսված նաեւ այլ առարկաների բացահայտմամբ այդ գաղտնիքի խախտումը: Այստեղ տարընթերցման տեղիք էր տալիս, թե ինչ է իրենից ներկայացնում նախապես տրված խոստումի հիման վրա գաղտնիքի բացահայտումը, ում է տրվում այդ խոստումը, երբ է տրվում: Մենք ընդունելով այս մտահոգությունները, փոփոխություն կատարեցինք նախագծում: Նախ հանեցինք «նախապես տրված խոստումի» բառերը եւ թողեցինք, որ միայն անձը շահադիտական դրդումներով պետք է բացահայտի քվեարկության արդյունքը, այն էլ փաստաթղթի, լուսանկարահանման կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղակատվությունը բացահայտելու միջոցով»,-ասաց Հարությունյանը:

Հաջորդ կարեւոր փոփոխությունը վերաբերում է կաշառք տալու առաջարկն ընդունելու ձեւակերպմանը. «Դա կա հասարակ կաշառք տալու հոդվածներում, բայց այնտեղ կաշառք ստացողները կոնկրետ պաշտոնատար անձինք են, իսկ հասարակ ընտրողի մոտ կարող էր նաեւ տարընթերցման հնարավորություն լինել: Այս փուլում որոշեցինք, որ կաշառքի առաջարկն ընդունելու այս ձեւակերպումը դուրս է գալիս նախագծից եւ մնում է միայն այն, ինչ կար այն, ինչ կար նախկինում, այսինքն կաշառք ստանալը կամ պահանջելը»:

Մյուս փոփոխությունը վերաբերում է ընտրակաշառք տալուն վերաբերող հոդվածի սանկցիային: Փոխնախարարը նշեց, որ նախագիծը նախատեսում էր 3 – 4 մլն դրամի տուգանք, մինչդեռ քրեական օրենսգիրքը տուգանքի վերին շեմ է սահմանում նվազագույն աշխատավարձի 3 հազարապատիկը (3 մլն դրամ): հետեւաբար օրինագծում տուգանքի չափ է սահմանվել 2,5-3 մլն դրամը:

«Բացի այդ նախատեսել ենք՝ տուգանքից եւ ազատազրկումից բացի նախատեսել նաեւ 2-3 ամիս ժամկետով կալանքը»,-ասաց փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ