Մեր բոլոր հայտնած մտահոգությունները փարատված են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ նշեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցությունից Գեւորգ Կոստանյանը:
«Մենք նայեցինք, մեր բոլոր առաջարկներն ընդունվել են, հետեւաբար, ես կառաջարկեմ, որ այս նախագծին կողք քվեարկենք»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւս գոհունակությամբ արձանագրեց, որ կառավարությունն ընդունել է իրենց ներկայացրած բոլոր առաջարկները, որոնք մտահոգությունների առիթ էին հանդիսացել: «Խոսքը վերաբերում է եւ կաշառքի առաջարկը եւ խոստումն ընդունելու ձեւակերպմանը , եւ տրված խոստումի հիման վրա այլ առարկայի հրապարակմանը, եւ այլ առարկայի հստակեցմանը, եւ մնացած առաջարկներին: Կառավարությունը դրրսեւորեց բարձր պրոֆեսիոնալիզմ, ադեկվատություն եւ արձագանքեց այն իրավական մտահոգություններին, որոնք մենք ունեինք: Նախագիծը դարձավ իրավաբանորեն գրագետ նախագիծ»,-ասաց Արփինե Հովհահնիսյանը:
Նա հույս հայտնեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում անպայման ապահովվի տեսախցիկների առկայությունը, որը կիրառվել է Երեւանի ավագանու նախորդ ընտրություններում:





























