News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհդարանին է ներկայացրել 1955-ին հայերի ու հույների կոտորածի ու թալանի դեպքերն ուսումասիրելու պահանջագիր։

Թուրքական Bianet կայքի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը պահանջագրում հիշեցրել է, ըստ պաշտոնական տեղեկությունների, 1955-ի սեպտեմբերի 6-ի ու 7-ի դեպքերի ժամանակ ավերվել են 73 եկեղեցի, 2 վանք, 5538 տուն, բռնաբարել են 60 հույն կնոջ։

Կարո Փայլանը շեշտել է, որ այդ ամենը հատուկ ուժերի ձեռքի գործն է եղել, որը փայլուն իրականացվել է։ «1955-ի կոտորածներն ու թալանը ուսումնասիրելու, մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու, տուժվածներին փոխհատուցելու համար խորհրդարանից պահանջում են ուսումնասիրություն սկսել»,-նշել է Կարո Փայլանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ