News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 27
Տեսնել լրահոսը

Չի կարելի դատարկ կամ քվեարկված քվեաթերթիկը կամ ծրարը դուրս բերել տեղամասից. դա նույնպես կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրեց «կարուսել» կոչվոծ երեւույթի մասին, երբ ընտրողը դատարկ քվեաթերթիկը դուրս է հանում, տալիս ընտրակեղծիքների կազմակերպիչներին, հետո նրան են վերադարձնում արդեն քվեարկած քվեաթերթիկը:

«Ես առաջարկել էի, որ քվեաթերթիկ դուրս բերելը քրեականացվեր: Նախարարության մոտեցումն այն էր, որ փաստաթուղթ դուրս բերելը արդեն քրեորեն հետապնդելի արարք է: Բայց իրազեկման առումով քաղաքացիները պետք է իմանան, որ փաստաթուղթ է նաեւ այն քվեաթերթիկը, որը նա կարող է իր հետ դուրս բերել:

Ուզում եմ տեղեկացնել քաղաքացիներին, որ չի կարելի դատարկ կամ քվեարկված քվեաթերթիկը կամ ծրարը դուրս բերել տեղամասից: Դա նույնպես կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության»,-ընդգծեց Մարուքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն կլինի Գարիկ Սարգսյանը. armtimes.com
Սարգսյանի առաջադրումը Վեդիում իշխանությունների կողմից բավականին հաշվենկատ քայլ է, քանի որ նա արմատներով մարտունեցի է, իսկ Վեդիում, ինչպես հայտնի է, շատ են ծնունդով մարտունեցիները…
ՔՊ-ական պատգամավորը քարոզչություն անցկացրեց հենց խորհրդարանի ամբիոնից
Նրա խոսքով՝ այս մոտեցումը վնասում է ոչ միայն գործող իշխանությանը, այլեւ ընդդիմությանը, ինչպես նաեւ խուճապի մատնված քաղաքացիներին․․․
Իջևանի ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են ՀՅԴ-ն և ՔՊ-ն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Իջևան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար…
Երբեք նման սարսափելի երեւույթ չի եղել. Ընտրական համակարգը պետք է լուրջ փոփոխության ենթարկվի. Արսեն Բաբայան
Գյումրիում պաշտոնապես գրանցված 100.000 բնակչության ընտրությամբ ընտրվել է քաղաքապետ...
Փաշինյանին հաղթեցին բանտից եւ հիվանդանոցից .ՀՀ-ում նոր ընտրություններ կարող են լինել. Բադալյան. «Փաստինֆո»
Իշխանության համար աշխատող մարդիկ իրենց պարտությունը…
Տաթեւ համայնքում ավարտվեց ՏԻՄ ընտրությունների ձայների վերահաշվարկը. մանդատների բաշխում կլինի հոկտեմբերի 24–ին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրված ձայների քանակն այսօրվա վերահաշվարկի արդյունքով՝ ավելացել է 1–ով...
Ամենաշատ