News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը եւ ՌԴ տարածքում հետախուզման հնարավոր դադարեցնելու հարցը չի գտնվում Պաշտպանության նախարարության տիրույթում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«ՊՆ-ն ոչ քրեական հետապնդում իրականացնող մարմին է, ոչ այդ գործընթացներին մասնակցող: ՊՆ-ն նախաքննությանը մասնակցելու իրավասություն չունի: Հետեւաբար, ես ձեռնպահ եմ մնում որեւէ մեկնաբանությունից, դա մեր տիրույթից դուրս է»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին, տեղեկացրել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանը, ում նկատմամբ հայտարարվել էր ԱՊՀ միջպետական հետախուզում, ՌԴ տարածքում հետախուզումից հանվել է:

Աղբյուրը ճշտել է, որ պաշտպանության նախկին նախարարին կալանավորելու եւ հանձնելու հարցումը Մոսկվայում ստացվել է որոշ ժամանակ առաջ՝ ոչ թե Հայաստանի գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման գծով: Ստացված կալանքի օրդերում նշված է անգամ ռուսական մայրաքաղաքում մեղադրյալի տան հասցեն:

Ավելի վաղ գործակալությանը մեկ այլ աղբյուր հայտնել էր, որ Հարությունյանի արտահանձնումը կմերժվի, քանի նա 2002 թվականից ռուսական անձնագիր ունի:

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործի շրջանակում Հարությունյանին առաջադրվել է սահմանադրական կարգի տապալման մեղադրանք:

Ռուսաստանը չեղարկել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ