News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը ՌԴ-ի կողմից պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը չեղարկելու վերաբերյալ գրություն է ստացել:

«Ռուսաստանից Հայաստանի ոստիկանություն նման գրություն ստացվել է»,- NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ «Ինտերֆաքսը», հղում անելով իր իրազեկ աղբյուրին, հայտնել էր. «Երեւանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերի ուսումնասիրությունից հետո որոշում է ընդունվել ՌԴ տարածքում նրա հետախուզման չեղարկման մասին»: Նրա պարզաբանմամբ՝ այսպիսով, Ռուսաստանում «շնորհազրկված գեներալին ոչ մի բան չի սպառնում»: Սակայն, ինչպես նշել է աղբյուրը, ԱՊՀ երկրներում Հարությունյանի հայտնվելու դեպքում նա կարող է կալանավորվել եւ Հայաստանին հանձնվել:

Աղբյուրը ճշտել է, որ պաշտպանության նախկին նախարարին կալանավորելու եւ հանձնելու հարցումը Մոսկվայում ստացվել է որոշ ժամանակ առաջ՝ ոչ թե Հայաստանի գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման գծով: Ստացված կալանքի օրդերում նշված է անգամ ռուսական մայրաքաղաքում մեղադրյալի տան հասցեն:

Ավելի վաղ գործակալությանը մեկ այլ աղբյուր հայտնել էր, որ Հարությունյանի արտահանձնումը կմերժվի, քանի նա 2002 թվականից ռուսական անձնագիր ունի:

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործի շրջանակում Հարությունյանին առաջադրվել է սահմանադրական կարգի տապալման մեղադրանք:

Ռուսաստանը չեղարկել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ