News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով ամբաստանյալներ Արա Պողոսյանն ու Գեւորգ Ջնդոյանը հրաժարվեցին հանրային պաշտպանից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9 -ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեցին  ամբաստանյալները։  Պաշտպան Թամարա Բաղդասարյանը դատարան գրություն էր ուղարկել՝ տեղեկացնելով, որ մեկ ամիս գործուղման մեջ է գտնվելու  եւ չի կարող ներկայանալ դատական նիստերին: Նա նաեւ խնդրել էր՝ առանց իր մասնակցության դատական նիստ չանցկացնել: Դիմումի հրապարակումից հետո Գեւորգ Ջնդոյանը հաայտարարեց, որ հրաժարվում է պաշտպանից:

«Արդեն երկու ամիս է՝ ամեն մեկն իր գործով է զբաղված, բայց մեր կյանքի ժամանակից է գնում, ընդ որում՝ անազատության մեջ եւ անհայտ ժամկետով, էստեղ կոնկրետ իմ իրավունքն է ոտնահարվում եւ դրանից ելնելով ես կարող եմ իմ իրավունքները միայնակ պաշտպանել»,-ասաց  Ջնդոյանը: Նրա հայտարարությանը միացավ նաեւ ամբաստանյալ Արա Պողոսյանը։ Պաշտպաններ Ինեսա Պետրոսյանն ու Լեւոն Բաղդասարյանը նկատեցին, որ դա անձի իրավունքն է եւ գործը պետք է քննվի ողջամիտ ժամկետում: Պաշտպաններից ոմանք էլ պատրաստակամություն հայտնեցին իրականցնել Ջնդոյանի եւ Պողոսյանի պաշտպանությունը: Սակայն դատավոր Արմեն Բեկթաշյանը դիրքորոշում հայտնեց, որ պաշտպանից հրաժարումը կարող է ընդունել միայն նրա ներկայությամբ եւ այդ հիմքով հետաձգեց դատաքննությունը։

Նշենք, որ արդեն տեւական ժամանակ է՝ այս գործով դատական նիստեր տեղի չէին ունենում: Նիստերի հետաձգման մեջ պաշտպանական կողմը մեղադրում էր  դատավոր Արմեն Բեկթաշյանին:

«Դատարանը բուլետնինի մեջ նիստ է սկսել, դուք տեղյա՞կ եք դրանից»,- դիմելով դժգոհող պաշտպաններին՝ վրդովված հայտարարեց Արմեն Բեկթաշյանը:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանի  կարծիքով, սակայն դատարանը միտումնավոր է հետաձգում գործի քննությունը:

«Ապրիլից մինչ օրս ընդամենը երկու դատական նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ ազատ են արձակվել առողջական լուրջ խնդիրներ ունեցող ամբաստանյալներ: Դատական նիստը զանազան պատճառներով տեղի չի ունենում: Այսօր էլ ոտնահարվեցին ամբաստանյալների իրավունքները»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան  Ինեսա Պետրոսյանը՝ հավելելով, որ դատական նիստի վերաբերյալ ինքը եւ մի շարք այլ պաշտպաններ անգամ ծանուցումներ չեն ստացել: Նշենք, որ 2018թ. հունիսին դատարանը փոխել էր այս գործով մի քանի ամբաստանյալների՝ այդ թվում , պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանավորումը: Նա ազատ էր արձակվել պատգամավորների անձնական երաշխավորությամբ:

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ