News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Եթե «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները հայտնվեն հայկական բոլոր դպրոցներում, Հայաստանը կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ տեխնիկական կրթությունը սկսվում է դպրոցական նստարանից: Մինչդեռ առայժմ ինժեներական լաբորատորիաներ կան մոտ 250 դպրոցներում, որոնց մեծ մասը գտնվում է Հայաստանի մարզերում, որտեղ երեխաները սովորում են ռոբոտներ ստեղծել եւ դրանք ծրագրավորել:

Վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած նախորդ կառավարությունը երկրի բոլոր դպրոցներում «Արմաթը» ներդնելու առաջարկին առանձնապես խանդավառությամբ չի վերաբերվել: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած նոր կառավարությունն առաջարկով, կարծես, հետաքրքրված է:

«Մենք նախնական պայմանավորվածություն ունենք, որի համաձայն նախատեսվում է «Արմաթը» բոլոր դպրոցներում ներդնել մի քանի տարվա ընթացքում: Բայց մենք խոսքին չենք հավատում, մենք գործողության ենք սպասում, բյուջեին ենք սպասում: Հենց մեր ծրագիրը ներառեն պետբյուջեի մեջ, մենք կհասկանանք, որ նրանք լուրջ են տրամադրված»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Տեղեկատվական (առաջավոր) տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Որպեսզի երկրի բոլոր երեխաները կարողանան ուսումնասիրել ռոբոտաշինությունն ու ծրագրավորումը, անհրաժեշտ է սարքավորել մոտ 1200 դպրոց (դրա համար կպահանջվի 10 մլն դոլարից ավելի), ինչպես նաեւ այս բոլոր դպրոցներն ապահովել ուսուցիչներով, իսկ ուսուցիչներին՝ աշխատավարձով (գումարած տարեկան 1-2 մլն դոլար): Փոխարենը ինժեներական լաբորատորիաներն ամեն տարի կպատրաստեն մոտ 5000 ինժեներների եւ ծրագրավորողների՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում շատ պահանջված մասնագետների:

Կարեն Վարդանյանը վստահ է, որ հազարից ավելի ուսուցիչ գտնելը խնդիր չէ: Գլխավորն այն է, որ այս ծրագրի ներդրման համար քաղաքական կամք եւ ֆինանսավորում լինի, մնացյալ ամեն ինչը հնարավոր է կազմակերպել՝ 250 դպրոցների հետ աշխատանքի փորձն արդեն շատ բան է սովորեցրել:

«Մենք ուսուցիչներ ունենք, որոնք նախապես հումանիտար առարկաների մասնագետ էին, բայց այս ոլորտին սիրահարվեցին, սկսեցին այն ուսումնասիրել, այնուհետեւ դասավանդել, իսկ այսօր մեր լավագույն ուսուցիչների թվում են: Գլխավորն այն է, որ ոսուցիչներն իրենց գործին նվիրված լինեն, կարողանան երեխաներին ոգեւորել,- նշեց UITE ղեկավարը: - Երեխաները շատ արագ են սովորում եւ կարճ ժամանակում իրենց ուսուցիչներից անցնում են, ուստի ուսուցչի գլխավոր դերը ոչ թե սուպերմասնագետ լինելն է, այլ դասը հետաքրքիր կազմակերպելը, ոգեւորելը, իմաստություն փոխանցելը, երեխաներին ճիշտ դաստիարակելը»:

Կարեն Վարդանյանի խոսքով՝ արդեն այսօր «Արմաթի» աշակերտների եւ շրջանավարտների շարքերում երեխաներ կան, որոնք ընդամենը 14-15 տարեկան են, բայց որոնք արդեն աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

«Երեխաներ կան, որոնք ծայրամասերում են բնակվում, օրինակ՝ Արծվաբերդում, եւ արեւային կայաններ են ստեղծում, ռազմական անօդաչուներ եւ այլն: Մենք շատ տաղանդավոր երեխաներ ունենք»,- նշեց Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Հոնկոնգն առաջինն է Ասիայում, որը թույլ է տվել ETF առևտուրը Bitcoin և Ethereum կրիպտոարժույթների հիման վրա
Համապատասխան թույլտվություն է ստացել ChinaAMC (HK)  ընկերության Հոնկոնգի բաժինը
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
ՀՀ իշխանությունները «Միր» քարտի հետ կապված իրավիճակը ՏՏ ոլորտի պատժամիջոցների առաջացրած դժվարություններից են անվանել
Տարբեր երկրներ ագրեսիվ քաղաքականություն են վարում․․․
Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ Ակադեմիական քաղաքը պոտենցիալ ոչնչացնելը «այդքան հեշտ» չի լինի
Պաշտոնյան հորդորեց այս հարցի շուրջ արհեստական ​​լարվածություն չստեղծել...
Ամենաշատ