News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրք կինոռեժիսորը 6 տարի 3 ամիս ժամկետով բանտարկության է դատապարտվել ֆիլմի համար, որում երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի մահապատժի տեսարան կա:

Կինոռեժիսոր Ալի Ավչին կալանավորվել է անցյալ տարի իր՝ «Զարթոնք» ֆիլմի թրեյլերի թողարկումից հետո, որը հիմնված է 2016 թվականին պետական հեղաշրջման փորձի վրա: Թրեյլերը հանրային արձագանք է հարուցել տեսարանի պատճառով, որտեղ Էրդողանն աղոթում է՝ գլխին պահած ատրճանակի ներքո, իսկ նրա կողքին ընկած են իր ընտանիքի սպանված անդամները:

Ստամբուլի դատարանն Ավչիին դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով բանտարկության՝ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանն անդամակցելու համար, որին անկարան մեղադրում է հեղաշրջման կազմակերպման մեջ: Դատարանը որոշել է, որ Ավչին իր ֆիլմի միջոցով «փորձել է ազդել հանրային ընկալման վրա ահաբեկչական կազմակերպության հիմնական նպատակներին համապատասխան»:

Ռեժիսորը մեղադրանքները հերքում է՝ հայտարարելով, որ Էրդողանն է բազմիցս հայտարարել, թե ինքն էր չհաջողված հեղաշրջման թիրախը: «Եթե ես փորձեի իրականացնել ահաբեկչական քարոզչություն, ապա ցույց կտայի, թե Էրդողանն ինչպես է ծրագրում փախչել, այլ ոչ թե աղոթքի տեսարան»,- դատարանին ասել է Ավչին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել 16 VPN-սերվիսների աշխատանքն ընտրություններից առաջ. FT
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել...
Թուրքական ընդդիմությունը հույս ունի հաղթել Էրդողանին՝ փոխարինելով առաջնորդին
Մենք հանձնառու ենք կոտրել այդ 25 տոկոս անտեսանելի ապակե առաստաղը...
Էրդողանը հայտարարել է հանրապետության նոր սահմանադրության շուտափույթ ընդունման անհրաժեշտության մասին
Նրա կարծիքով, երկիրը չի կարող իրեն թույլ տալ հանրապետության հռչակման 100-ամյակը նշել հին հիմնական օրենքով
Եվրոպայի խորհրդի դիրեկտիվ մարմինը  Թուրքիային կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային  
Նախարարների կոմիտեի նիստը տեղի է ունեցել հունիսի 5-7-ին: Որոշման համաձայն՝ սեպտեմբերին կոմիտեի նիստում ․․․
Թուրքիայում դատարանն արդարացման դատավճիռ է կայացրել ահաբեկչության մեջ մեղադրվող իրավապաշտպանների նկատմամբ
2020 թվականին Քըլըչը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման՝ քուրդ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեղադրանքով․․․
Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի նախագահին կհաջողվի ընտրել 3-րդ փուլում. ԶԼՄ-ներ 
Առաջին երկու փուլով խորհրդարանի ղեկավար ընտրելու համար անհրաժեշտ է նրա օգտին առնվազն 400 ձայն...
Ամենաշատ