News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանապետի պաշտնում Վալերի Օսիպյանի պաշտոնավարման սկզբից (մայիսի 10) մինչ օրս, ողջ հանրապետությունում ճանապարհային ոստիկանությունում ծառայությունից ազատվել է 9 մարդ` սեփական դիմումի համաձայն, որոնցից մեկը` հիվանդության պատճառով: Այս մասին ասված է ոստիկանության պարզաբանման մեջ, որն անդրադառնում է մամուլի տեղեկություններին, թե ոստիկանությունից արտահոսք է սկսվել:

Նույն ժամանակահատվածում ՃՈ-ում ծառայության է անցել 28 մարդ: Բացի այդ, օրեր առաջ ճանապարհային ոստիկանությունը հանդես է եկել համակարգը նոր կադրերով համալրելու հայտարարությամբ, եւ հաշված օրերի ընթացքում ՃՈ-ում ծառայելու համար դիմել է 124 քաղաքացի, որոնցից պահանջվող պայմաններին բավարարել են 75-ը եւ հիմա քննական գործընթացի մեջ են:

Տպել
Ամենաշատ