News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանյան ստարտափ Bluenero-ի սմարթ ակվարիումի արշավը Indiegogo–ում հասել է նպատակային պատվերների առավելագույն քանակին մի քանի ժամում։ Այն իր արդյունքով դարձել է Indiegogo-ի ռեկորդակիրներից, նպատակային պատվերների առավելագույն քանակի 40 տոկոսին հասնելով, մեկնարկումից ժամեր անց։

Արշավի էջում նշված է, որ Bluenero–ն աշխարհում միակ սմարթ ակվարիումն է, որը նախատեված է ինչպես ծովային, այնպես էլ քաղցրահամ ձկների պահման համար։ Այն իր ամբողջական սպեկտր ունեցող CREE LED շերտի շնորհիվ կատարյալ միջավայր է ստեղծում տարատեսակ ջրային բույսերի և մարջանների համար։ Ներկառուցված HD տեսախցիկով ակվարիումն օգտագործողը հնարավորություն է ունի հետևելու ձկներին աշխարհի ցանկացած վայրում, որըեղ ինտերնետ կա։ Ըստ էության Bluenero-ն ձկնապահության համար նախագծված ճշգրիտ սարք է, որում առկա ծրագիրը ճշգրտությամբ կերակրում ու խնամում է ձկներին՝, միայն անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ թարմացնել կերի պահուստները։

«Մենք վերաստեղծել ենք ակվարիումը, մի կողմից նրան տալով դասական ու կոմպակտ դիզայն, իսկ մյուս կողմից ստեղծել ենք ամեն ինչը մեկում խելացի և ժամանակակից հատկություններով օժտված համակարգ։ Bluenero-ով ձկնապահները հնարավորություն ունեն հոգ տանել ձկների մասին իրենց սմարթֆոնի օգնությամբ, կերակրել նրանց, հետևել ձկնիկներին աշխատավայրից, կամ աշխարհի ցանկացած այլ կետից»,–ասում է Bluenero ստարտափի հիմնադիր, գործադիր տնօրեն Վահե Թումանյանը։

Indiegogo օգտատերերից և բոլոր ակվարիում, մարջաններ և ձկնիկներ, ինչպես նաև NatGeoWild  սիրող մարդկանց կողմից նախնական պատվերներ ստանալու նպատակով Bluenero-ն մեկնարկել է իր քարոզարշավը Սեպտեմբերի 4ին։  Թիմի նախնական նպատակն է ունենալ 25000$-ի պատվերներ, նրանք բավականին տպավորիչ նպատակներ են ներառել իրենց կոմնակիցների համար քարոզարշավի շրջանակներում։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ