News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհում այսօր նշվում է Լրագրողների համերաշխության միջազգային օրը: Տոնը հիմնվել է 1958 թվականին Բուխարեստում, Լրագրողների միջազգային կազմակերպությունների IV համագումարի ընթացքում: Համագումարի պատգամավորների որոշմամբ՝ այս օրը բոլոր երկրների լրագրողները եւ պարբերականները պետք է աշխահին ցուցադրեն իրենց միասնությունը` հատկապես սեփական իրավունքների պաշտպանության հարցում:

1943թ. սեպտեմբերի 8-ին Գերմանիայում մահապատժի է ենթարկվել ազգությամբ չեխ լրագրող, հակաֆաշիստ գրող Յուլիուս Ֆուչիկը: 1942 թ. ապրիլի 24-ին նրան ազատողական շարժման 6 այլ անդամների հետ գերեվարել էր գեստապոն: Յուլիուս Ֆուչիկը նշանավոր է դարձել իր «Ռեպորտաժ՝ պարանը վզին» գրքով, որը գրվել է փարիզյան բանտի պատերի ներսում:

Նրա մահից հետո գիրքը թարգմանվել է աշխարհի 70 լեզուներով, իսկ 1958 թվականից  Յուլիուս Ֆուչիկի մահվան օրը նշվում է որպես Լրագրողների համերաշխության միջազգային օր, հաղորդում է Calend-ը:

20-րդ դարի վերջին ՄԱԿ-ի հերթական խորհրդաժողովի ժամանակ սեպտեմբերի 8-ը սահմանվել է Լրագրողների համերաշխության միջազգային օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ