Եմենի հարցով երկրի կառավարության եւ «Անսար Ալլահ» շարժման (հուսիներ) պատվիրակությունների մասնակցությամբ խորհրդակցություններ անցկացնելու փորձը տապալվել է, քանի որ հուսիները Ժնեւ չեն ժամանել, որտեղ պետք է տեղի ունենար հանդիպումը: Այս մասին Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Եմենի հարցով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Մարտին Գրիֆիթսը:
«Մենք կառավարության պատվիկրակության հետ շատ արդյունավետ խորհրդակցություն ենք անցկացրել»,- ասել է նա՝ շեշտելով, որ առաջընթաց է ձեռք բերվել, իսկ խորհրդակցությունների ժամանակ մթնոլորտը շատ դրական էր: Գրիֆիթսը նշել է, որ բանակցությունների կազմակերպիչները չեն կարողացել ապահովել «Անսար Ալլահ»-ի պատվիրակության ժամանումը: