News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները բոլոր ուղղություններով առաջընթաց զարգացում ունեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Կրեմլի կայքում նաեւ ասվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաեւ համագործակցությունը եվրասիական տարածքում, մասնավորապես ԵՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում:

Հանդիպման սկզբում ՌԴ նախագահը նշել է երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթի մասին: «Այսօրվա դրությամբ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները բոլոր ուղղություններով առաջընթաց զարգացում ունեն: Դա վերաբերում է նաեւ քաղաքական հարաբերությունների ոլորտին, ռազմական ոլորտին, անվտանգության հարցերին, տնտեսական համագործակցությանը»,-ասել է Պուտինը՝ շեշտելով Հայաստանի ներդրումային ոլորտում Ռուսաստանի առաջնորդությունը:

Նա նշել է էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին՝ ընդգծելով Հայաստան ռուսական գազի մատակարարման ցածր գները՝ 150 դոլար հազար խմ-ի դիմաց, ինչպես նաեւ հիշատակելով ատոմային եւ ջերմային էներգետիկան:

«Ռուսաստանը վստահորեն առաջաին տեղն է զբաղեցնում Հայաստանի տնտեսական գործընկերների շարքում: Մենք հայկական տնտեսության ամենամեծ ներդրողն ենք, եւ այստեղ կարելի է նշել, որ հարաբերություններն այդ առումով բավարար չափով դիվերսիֆիկացված են:

Հարաբերությունները զարգանում են մետաղագործական արդյունաբերությունում, ընդ որում տարբեր ուղղություններով, մեքենաշինության ոլորտում: Մի խոսքով՝ մենք խոսելու բան ունենք: Հատկապես ուրախացնում է, որ նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել է շուրջ 30 տոկոսով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճը կազմել է արդեն 22,2 տոկոս: Այսինքն եթե գործերն այսպես ընթանան, մենք կգերազանցենք նախորդ տարվա ցուցանիշը:

Մեր համագործակցության ծավալը մեծ է: Ես շատ ուրախ եմ տեսնել Ձեզ, որ ներդաշնակեցնենք մեր գործունեությունը մեր ընթացիկ փոխգործակցության եւ միջինժամկետ հեռանկարի առումով»,-հավելել է Պուտինը՝ հույս հայտնելով, որ ընթացի տարում ցուցանիշների աճ կգրանցվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Ամենաշատ