News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իսպանիայի Տիբիդաբո զվարճանքների այգում ողջ սեպտեմբերի ընթացքում էքսկուրսիաներ կկազմակերպվեն Մեխանիկական տիկնիկների թանգարանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այցելուները կկարողանան տեսնել արհեստանոց, որտեղ տիկնիկների են վերանորոգում, կկարողանան բացել որոշ ավտոմատների ցուցափեղկերը, որոնցից շատերը ստեղծված են XIX դարի վերջում եւ հասկանալ, թե ինչպես են դրանք աշխատում:

Թանգարանում պահվող տիկնիկները պատրաստված են տարբեր երկրներում եւ այգում գտնվում են 1925-ից: Դրանցից ամենահինը ծաղրածուն է, որը նվագում է մանդոլինայի վրա, այն ստեղծվել է 1880 թվականին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ