News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 26
USD
483.82
EUR
530.41
RUB
6.81
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Հայաստանը Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում, մարդասիրական առաքելություն կիրականացնի: Այս մասին լրագրողներին ասել  է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո, հաղորդում է Sputnik Armenia-ն:

«Ես արդեն կարող եմ այդ մասին  պաշտոնապես ասել: Ծրագրի հիմնական նպատակը Հալեպի հայկական համայնքին եւ Սիրիային օգնելն է: Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրներն ընդունեցին այս համատեղ որոշումը, եւ Հայաստանի պաշտպանության նախարարության մարդասիրական առաքելության ներկայացուցիչները կգործեն Հայաստանի դրոշի ներքո»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ այդ մարդասիրական առաքելությունն անցկացվելու է Ռուսաստանի հետ համատեղ: Փաշինյանը հույս է հայտնել, որ գործընթացում կներգրավվեն միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ:

«Հայաստանն այդ հարցում հատուկ հետաքրքրություն ունի, քանի որ Սիրիայում հայկական համայնք կա, հատկապես  Հալեպում է այն մեծ: Մենք կարեւոր ենք համարում մարդասիրական օգնություն ցուցաբերելը: Տվյալ դեպքում խոսքն ականազերծման եւ բժշկական օգնության տրամադրման մասին է»,- բացատրել է Փաշինյանը:

Նա, միաժամանակ, ընդգծել է, որ սա ամբողջությամբ  հումանիտար ծրագիր է, ոչ մի ռազմական տարր այն չի պարունակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ